ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Ամերիկայի Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի հետ՝ կուսակցության ատենապետ դոկտոր Րաֆֆի Բալյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքը։

Ողջունելով Ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի Արևմտյան ափի ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ Հայաստանի վարչապետը նշել է, որ կառավարության կարևորագույն խնդիրներից է՝ այն դրական ֆոնը, որն առկա է Հայաստանի կառավարության և Սփյուռքի միջև, ոչ միայն պահպանել և զարգացնել, այլև դա դարձնել մշտական և ավանդույթ Հայաստանի բոլոր կառավարությունների համար և որ այդ հարցում բարձր է գնահատում Ռամկավար կուսակցության դերն ընդհանրապես հայապահպանման գործում՝ Հայաստանի Հանրապետությունում, նրա տարածքից դուրս։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, Հայաստանի զարգացմանը, իրականացվող գործընթացներում Սփյուռքի լիարժեք ներգրավմանը վերաբերող հարցեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել