«Դատախազությունը Վերահսկիչ պալատից լրացուցիչ նյութեր է պահանջել»: Ստեղ են ասել է. «Յա, յա, բարև քեզ, ազիզ ջան, լավ ա հիմա էլ «խոր քնից» արթնացաք»: Դատախազությունը սկսել է իր «Ակտիվ» աշխատանքային գործընթացը միմիայն նախագահի մոտ տեղի ունեցած հանդիպումից հետո: Ի՞նչ է ստացվում, որ դատախազությունում սկի մարդ չկա, որ տեղյակ լիներ այն մասին, որ ՎՊ բացահայտումներից հետո իրանք էլ պիտի աշխատեն ու բացատրություն տան: Այսինքն` եթե նախագահը ժամանակ չունենար ու էդքանը իրանց «գլխի չքցեր», մենք սենց էլ կարոտ կմնայինք դատախազության բացատրությանը: 
Դե եթե պիտի ձեզ գլխի քցի նախագահը, էլ գլխավոր դատախազ, օգնական, խորհրդական, տեղակալ ու տենց լիքը պաշտոններ ինչների՞ս են պետք: Դե թող դատախազությունում մի 5 հոգի աշխատող լինի ընդամենը, որոնք էլ կսպասեն, մինչև նախագահը ասի` ինչ անեն, ու իրանք անեն: 
Դե հիմա պիտի վաղը, մյուս օրը դատախազությունը հայտարարություն անի. «ՎՊ բացահայտումներից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը անմիջապես ձեռնամուխ եղավ...»: Բայց ինձ թվում ա` էտ «անմիջապես»-ի տեղը կարան գրեն «Գլխի քցելուց հետո»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել