Դեպքերի զարգացման տրամաբանությունն այլընտրանքային եզրակացությունների տեղ չի թողնում, քան այն, որ Նիկոլը կցված է պետական ինստիտուտները թուլացնելու ու ստրատեգիական կառավարման համակարգը կազմաքանդելու գործընթացին, որի արդյունքում զրկվելու ենք արտաքին ու ներքին անվտանգության մարտահրավերներին հակադարձելու ու դիմակայելու հնարավորությունից։

Ազգային անվտանգությունը վաղուց արդեն մանր հանցագործությունների ոստիկանական բաժանմունքների գործունեությամբ է փոխարինված։

Ոստիկանությունն անգործության է մատնված ու դժվարանում է պաշտպանվել նույնիսկ սեռական փոքրամանսնությունների հարձակումերից։

Գործադիր կառավարման համակարգը տոտալ պսիխոզի ու հիստերիայի ճնշման տակ պախկվոցի է խաղում, որի ղեկավար ներկայացուցիչների հեղինակությունը զրոյի է ձգտում։

Օրենսդիր իշխանությունը քննարկումներից զուրկ է, որոշումների կայացնելու անընդունակ, անձի պաշտամունքով է տառապում կամ ընդդիմության իմիտացիա ներկայացնում։ Արտաքին քաղաքականությունը կաթվածահար վիճակում է ու այլևս ընդունակ չէ նույնիսկ տրամաբանական արդարացումներ գտնելու վերջինիս պսիխոզների պահերին արված իրարամերժ արտահայտություններին։

Դատական համակարգը կատաղի ճնշումների ներքո օրենքից դուրս է հայտարարվել։ Համատարած իշխանության բոլոր ճյուղերի հեղինակազրկում է տեղի ունենում մանկամիտ ու տգետ ղեկավարի կադրային քաղաքականությամբ, մրցակցային ինստիտուտների կազմաքանդումով, Արցախի իշխանությունների վրա հիստերիկ հարձակումների արդյունքում վերջիններս կորցրել են ինքնավստահությունն ու տարակուսել հետագա անելիքների մասով։

Մնացել է վերջին բաստիոնը, բանակը, ու եթե բանակն էլ հաջողի ներքաշել այս կազմաքանդման գործընթացի մեջ, ապա կլինի մեր պետականության վերջը։

Բազմիցս նշալ եմ, որ քանի դեռ բացահայտված չեն այս իշխանական ապօրինի զավթման գործընթացի պատվիրատուները, ես իրավունք ունեմ ենթադրելու, որ այն հարևան պետությունների հատուկ ծառայություններն են, որոնք օգտագործում են սորոսական գործող ցանցերը համապատասխան ազդեցություն թելադրելու համար։ Ես նույնիսկ չեմ բացառում, որ Նիկոլն անձամբ չի գիտակցում թե ում է ծառայում, կամ ովքեր են իր պատվիրատուները, էլ անիմաստ եմ համարում խոսել նրա ենթակաների մասին, բայց Դուք, ՀՀ հարգելի քաղաքացիներ, եթե դեռ չեք հրաժարվել բանականությունից կամ չեք կորցրել փաստերը վերլուծելու սառը դատողությունը, մոռացեք, թե ինչքան վատ էին նախկին իշխանությունները, քանի որ դա այսօրվա կատաստրոֆիկ իրավիճակի հետ այլևս ոչ մի կապ չունի, ոտքի կանգնեք ու վերաստանձնեք մեր պետության ղեկը, իշխանության պատասխանատվությունն ու վստահեք այն մեր պետության ու ազգի շահերը ներկայացնող անհատներին, նրանք բազմաթիվ են, պարզապես պետք է կարղանալ գնահատել ու տեսնել նրանց։ Այլընտրանքը խիստ դրամատիկ երանգներ է ձեռք բերելու, ինչը մեր պատմությունից հեռու չէ։ Եթե դու չես քո ճակատագրի պատասխանատուն, ապա այն հարևաններն են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել