Գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում ստեղծել լուսանկարներ, որոնք խորապես ցույց կտան մարդու էությունն ու նրա բնական արձագանքը տարբեր երևույթներին։ Ֆիլտրերը, շքեղ հագուստն ու շպարը սկսել են խնամքով թաքցնել մարդկանց իրական էմոցիաները։ Այս ամենը հաշվի առնելով՝ լուսանկարչուհի Յոհաննա Սիրինգը որոշեց  տարբերվող ֆոտոշարք ստեղծել։ 

Նա Դանիայի երաժշտական փառատոներից մեկի ժամանակ սկսեց լուսանկարել պատահական անցորդներին նրանց համբուրելուց առաջ և հետո։ Լուսանկարներն այնքան անմիջական ստացվեցին, որ Յոհաննան ֆոտոշարքը անվանեց «Համբուրի՛ր անծանոթին»։ 

Ըստ նրա՝ մարդիկ փակվել են իրենց ներքին աշխարհում ու հաճախ ցույց չեն տալիս իրենց իրական հույզերը։ Մեզնից յուրաքանչյուրը կարիք ունի լսված ու հասկացված լինելու։ Համբույրն այն մեթոդն է, որ ժպիտ կարող է առաջացնել անգամ ամենահոռետես մարդու դեմքին։ 

Նա նշում է, որ համբույրի միջոցով փորձել է հասկանալ մարդկանց ներքին աշխարհը, նրանց «ես»-ն ու փոխանցել իր ներքին աշխարհը անծանոթներին։ Մեր օրերում, երբ հարաբերությունները դարձել են առավելագույնս ռոբոտացված, պետք է փնտրել նոր կամուրջներ մարդկային հարաբերությունները կարգավորելու համար։ Հաճախ այդ նոր կամուրջը սովորական համբույրը կամ ուղղակի ջերմ վերաբերմունքը կարող է լինել։ 

Վերջում Յոհաննան ավելացնում է, որ համբուրել է այս բոլոր անծանոթներին նրանց թույլտվությունից հետո ու հարցնում. «Իսկ դու կհամարձակվեի՞ր համբուրել անծանոթի»։ 

Առաջարկում ենք ծանոթանալ տարօրինակ, բայց էմոցիոնալ ֆոտոշարքին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել