2024 թվականին Լուսնի վրա իջնելու ամերիկյան ծրագիրը հնարավոր է չիրականացվի նշված ժամկետներում։ Այս մասին սեպտեմբերի 18–ին հաղորդել է NASA-ի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Քենեթ Բաուերսոքսը,– գրում է The Washington Post–ը։

Նրա խոսքերով՝ NASA–ն գործադրում է բոլոր ջանքերը Լուսնի վրա իջնելու ուղղությամբ և «այդչափ համարձակ նպատակները գովելի են»։

«Բայց ես դա չէի երաշխավորի»,– ասել է Բաուերսոքսը։

Նա նշել է, որ գերատեսչությունը բազմաթիվ ֆինանսական և տեխնիկական խնդիրներ պետք է լուծի։ Բացի այդ, կարևոր է, որ դա տեղի ունենա լիակատար պատրաստվածությունից հետո, այլապես առաքելությունը կարող է ձախողվել։

Հիշեցնենք, որ մարտի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր 2024 թվականին ամերիկացիներին Լուսին ուղարկել՝ ցանկացած անհրաժեշտ միջոցներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել