Facebook կորպորացիան նորացրել է տեսակապով խոսելու համար իր Portal սարքերի շարքը: Այդ մասին ասված է ընկերության հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 18-ին հրապարակվել է նրա կայքում՝ տեղեկացնում է TASS-ը:

Facebook-ը Portal անվանումով սմարթ-դինամիկներ՝ էկրանով և խցիկով, առաջին անգամ ցուցադրել է 2018 թվականի հոկտեմբերին: Այն ժամանակ ընկերությունում հայտարարեցին, որ սարքերը նախատեսված են տեսակապով խոսելու համար, օրինակ՝ Messenger հավելվածի օգնությամբ:

Ընկերությունն սկզբնապես ներկայացրել է երկու մոդել՝ 10 դյույմ (25,4 սանտիմետր) անկյունագծով դիսփլեյ ունեցող Portal-ը և Portal+-ը՝ 15,6 դյույմ (39,6 սանտիմետր) անկյունագծով:

Սարքերի ծրագրային ապահովումը թույլ է տալիս որոշել, թե քանի մարդ է սենյակում գտնվում զրույցի ժամանակ, և խցիկը ֆոկուսավորել նրանց վրա: Սեպտեմբերի 18-ին Facebook-ը ցուցադրել է ստանդարտ Portal՝ նոր դիզայնով, ինչպես նաև ութդյույմանոց (20,36 սանտիմետր) էկրանով Portal Mini-ն: Բացի այդ, ընկերությունն առաջին անգամ ցուցադրել է Portal TV անվանումով սարքը: Սա հեռուստացույցի՝ էկրան չունեցող կցուրդ է՝ խցիկով և միկրոֆոնով: Հեռուստացույցին միացնելիս սարքը թույլ է տալիս դրանով խոսել տեսակապով և պատկերի նկատմամբ կիրառել լրացված իրականության Էֆեկտներ: Ընկերությունում նշում են, որ Portal սարքերը երկու օգտատերերի թույլ են տալիս միաժամանակ միևնույն տեսանյութը դիտել Facebook Watch հարթակում: Եթե զրուցակիցները ցանկանում են կարծիքներ փոխանակել դիտած տեսանյութի վերաբերյալ, ցուցադրությունն ինքնաբերաբար կանգ է առնում: Facebook-ում հավաստիացրել են, որ Portal-ը մշակելիս հատուկ ուշադրություն են հատկացրել սարքերի սեփականատերերի անձնական տեղեկատվության պաշտպանությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել