Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ Արման Սարգսյանին (լուսանկարի ձախ կողմում) նշանակելով ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար և Էդուարդ Մարտիրոսյանին (լուսանկարի աջ կողմում)՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար»,-ասվում է հրամանագրում»:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար: Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել