Տենց էլ գիտեի, որ մի շաբաթ դադարից հետո, նորից դառնալով անկախ մամուլի ընթերցմանը, կիմանամ այնտեղից, որ օֆշորային սկանդակն իրականում օֆշորային սկանդալ չէ, այլ «գլոբալ», «աշխարհաքաղաքական» դավադրություն կամ գոնե գործընթացի մի մաս, եւ վարչապետին վարկաբեկողների թիկունքում չար ռուսներն են, իսկ Սերժը պահում է վարչապետին, որովհետեւ մենք պետք է գնանք դեպի արեւմուտք եւ դեմոկրատիա: Այ սա է «առաջադեմ» մտքի վերջնական կրախը: Տղե՛րք, նախ՝ օֆշորային սկանդալն իրականում օֆշորային սկանդալ է եւ ուրիշ ոչինչ՝ անկախ նրանից, թե ներիշխանական բազառում ով ոնց է դա օգտագործելու, որովհետեւ փաստը մնում է փաստ՝ կիրթ, ռոքեր և արեւմտամետ վարչապետը կոռումպացված է: Երկրորդ՝ Ռուսաստանից պոկվելն ինքնանպատակ չէ, այլ կոռուպցիան, «օլիգարխիան» եւ նման բաները վերացնելու միջոց: Եթե ձեր կարծիքով մեր ճանապարհը դեպի Եվրոպա օֆշորային հաշիվներն են եւ կոռումպացված, բայց խիստ ազատական, կիրթ, գիրք կարդացած, Ջեթրո Թալ լսող եւ շա՛տ արեւմտամետ վարչապետով է կամ ցանկացած նման մեկով, ապա միանգամից էդպես էլ ասեիք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10201453323599258?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել