Գեներալ Մանվելի օգնականին (նախկին) Նիկոլ Փաշինյանը հարց է տալիս․ «Ինչո՞ւ Մանվելի ունեցվածքը չես ծախել, ոսկեզօծ թրերը չես ծախել, որ բանակում, սահմանին, պատերազմում զոհվածների հարազատների գումարային հարցերը լուծես»։ Ասաց, խռովեց ու գնաց, ու Մեսրոպը երևի հնարավորություն չունեցավ գոնե զարմանալու։

Փաշինյանը մտածում է, որ ԵԿՄ նախագահի օգնականը նրա ունեցվածքի կառավարի՞չն է։ Հիմա որևէ մի պաշտոնյայի օգնականը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, կարող է իր ղեկավարի ունեցվածքին տիրանա՞լ։ Սա՞ է ակնարկում վարչապետը։

Ինչ մնում է Մանվել Գրիգորյանի ունեցվածքին, նա, կարծեմ, մի մասը ձեզ է տվել՝ կառավարությանը կամ ձեր թիմին, դուք եք տնօրինողը կամ շուտով դառնալու, ծախեք, լուծեք հարցերը։

Ամեն դեպքում, զարմանալի էր Նիկոլ Փաշինյանի պահվածքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել