2019թ․-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 203 հոդված, որոնցից 25-ը եղել է բացասական, 178-ը՝ չեզոք:
Այս տասնօրյակում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ կապված դրական հոդվածներ չեն դիտարկվել։ Բացասական հոդվածներն էլ հիմնականում ընդդիմության հայտարարություններից են ձևավորվել։ Ալեն Սիմոնյանին քննադատել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները՝ նշելով, որ ԱԺ փոխնախագահի հայտարարությունները, մասնավորապես, որ Ռոբերտ Քոչարյանի համար վճարվող ֆեյքեր են աշխատում, անհիմն են։ Անահիտ Մութաֆյանը գրել է. «Ալե՛ն, Քոչարյանի աջակիցները գաղափարի մարդիկ են, Ալե՛ն, Քոչարյանի աջակիցները աջակցում են Արցախի հերոսի... Վճարովի ֆեյքերի մասին գոնե դուք լռեք, Ալեն ջան»։
Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, եթե Քոչարյանի որդին դատարանների ու դատավորների ճնշումների վերաբերյալ փաստեր ունի, կարող է դիմել իրավապահներին, Լևոն Քոչարյանը կոշտ պատասխան էր հնչեցրել և ասել է, որ այդ փաստերը կհրապարակի։
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև ընթացիկ հարցերին՝ խոսելով տարբեր ոլորտների մասին և ներկայացնելով, թե որտեղ ինչ ձեռքբերումներ ունեն, և մեկնաբանել է Սասնա Ծռեր-Նիկոլ Փաշինյան հանդիպումը։