Ամերիկայի քաղաքացիական պատերազմի մասին հիմնականում պատմում են տղամարդիկ, որոնք մասնակից են եղել դրան: Սակայն տղամարդկանց հետ միասին պատերազմին մասնակցություն են ունեցել նաև կանայք, որոնք տղամարդկանց ռազմական հագուստ էին կրում և մարտի դաշտ դուրս գալիս: Պատմաբաններն այս փաստն անվանում են «Քաղաքացիական պատերազմի ամենախիստ պահպանվող գաղտնիքը»: Գրանցվել է ավելի քան 250 դեպք, երբ կանայք կտրել են մազերը, փոխել հագուստն ու մեկնել մարտի: Սա միաժամանակ ժեստ էր սոցիալական անհավասարության և անկեղծ հայրենասիրության արտահայտում:

Կանանց դերը պատերազմում, որպես կանոն, որպես բուժքույր կամ լրտես աշխատելն էր, իսկ ծայրահեղ դեպքում՝ տանը ամուսնուն և որդիներին սպասող հավատարիմ կին: Իրական պատմությունը կտրականապես փոխում է պատկերը: Կանայք զենք էին կրում և պայքարում: Նրանք ապրում էին ռազմադաշտերի ճամբարներում և մահանում, սակայն պատվով, հայրենիքի համար:

Զինվոր Ալբերտ Կարիերի իրական անունը Ջենի Հոջերս էր: Ալբերտ կեղծանվան տակ կինը մասնակցել է քաղաքացիական պատերազմի տասնյակ ճակատամարտերի: 1913 թ. բոլոր լրագրերի առաջին էջերում հոդվածներ հայտնվեցին կնոջ բացահայտման մասին:

Զինվորական համազգեստ կրելուց առաջ Լուիզա Քլեյթոնը ստացավ ամուսնու աջակցությունը, ով ինքնուրույն կնոջը գրանցեց զինվորական կայազորում: Տղամարդու տեսք ստանալու համար Լուիզան սկսեց սիգար ծխել, ազարտային խաղեր խաղալ:

Սառա Էդմոնդսի դեպքն ամենահայտնին էր պատմության մեջ: Երկու տարի շարունակ այս կինը Ֆրանկլին Թոմփսոն անվան տակ ծառայել է Միության բանակում, այնուհետև՝ 25 տարի զինվորական թոշակ ստացել: Քաղաքացիական պատերազմի հենց սկզբից աղջիկը տղամարդու հագուստ հագավ և զորքեր մուտք գործեց: Նրան անգամ որոշեցին հետախույզի կոչում տալ և կնոջ հագուստ հագցրին, որպեսզի հակառակորդի մոտ կասկածներ չհարուցի:

Իսկ ո՞րն էր այս կանանց շարժառիթը: Ոմանք այս ամենն անում էին պարտքի զգացումից ելնելով: Մյուսների պատճառը ամուսինների և եղբայրների նկատմամբ սերն էր. կանայք նրանց հետ գնում էին մարտի, որպեսզի չհուսահատվեն, սակայն գլխավոր պատճառը հենց սոցիալական անհավասարությունն էր, որը պատերազմի տարիներին աղքատության էր հանգեցրել:

Կանայք, որոնք պատկանում էին աշխատավոր դասին, չէին կարողանում համապատասխան աշխատանք գտնել, իսկ դերձակի կամ սպասք լվացողի աշխատավարձը երկու անգամ քիչ էր այն վարձատրությունից, որոնք ստանում էին զինվորներն ամեն ամիս:

Միության զինվոր Քենդի Բրաունն ավելի ուշ ստացավ «Նյուբերնի հերոսուհի» կոչումը, քանի որ վտանգել էր կյանքը՝ փրկելով ընկերներին Նյուբերնի ճակատամարտի ժամանակ:

Եթե գաղտնիքը բացահայտվում էր, ապա լավագույն դեպքում կանանց պարզապես վռնդում էին զինվորական ճամբարներից առանց գրոշի: Դա անում էին՝ «ի ծնե ունեցած առանձնահատկությունները» կամ «սեռական անհամատեղելիությունը» որպես պատճառ բերելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել