Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ օբյեկտիվորեն քննադատում էր նախկին իշխանություններին կլանային, խնամի-ծանոթ-բարեկամներով, ընտանիքով և հնարավոր բոլոր կապերով պաշտոններ զբաղեցնելու մեջ։ Այսօր վարչապետ Փաշինյանն ինքն է անում այն, ինչ անում էին նախկինները։

Նիկոլի եղբորորդին և աներորդին ԱԺ պատգամավորներ են, կինը՝ էլ չասեմ հիմնադրամների մասին, Նիկոլի քավորը՝ քաղաքապետի ժպ, քավորի եղբայրը՝ պատգամավոր, Նիկոլի «ՀԺ»-ի լրագրող Հայկ Գևորգյանը՝ պատգամավոր, «ՀԺ»-ի գլխավոր խմբագիրը՝ ԱԺ նախագահի ռեֆերենտ, իսկ ամուսինը՝ ԱԺ պատգամավոր, Նիկոլի ընկերը՝ ոստիկանության ՆԶ պետ։ Այս կոնտեքստում էր Նիկոլի անմիջական ցուցումով իր ազգականի դեմ քրեական գործի հարուցումը․ սրանով վարչապետը փորձում էր տպավորություն ստեղծել, թե իբր իր հարազատներն էլ հավասար են օրենքի առաջ, իսկ իրականում շեղում էր հասարակական ուշադրությունը իր պաշտոնյա բարեկամներից։

Շեֆի օրինակին են հետևել այլ պաշտոնյաներ նույնպես․ Լենա Նազարյանը՝ ԱԺ փոխնախագահ, ամուսինը՝ Պետգույքի կառավարման կոմիտեի պետ, Տիգրան Ավինյանը և Արարատ Միրզոյանը իրենց ծանոթ-բարեկամների, Սփյուռքի նախկին նախարար Մխիթարը կուրսեցիների հետ դարձել են պատգամավոր և մարզպետ։ Սարգսյան եղբայրները՝ մեկը՝ վարչապետի օգնական, մյուսը՝ ԱԺ պատգամավոր։

Բարեկամներին պաշտոնների նշանակելու արագությամբ Նիկոլին հաջորդում է Արարատի մարզպետ Գարիկը, ով մորքուրի հարսին, քեռորդուն, փեսային, մյուս փեսային, բաջանաղին և այլ բարեկամների նշանակել է օգնականից մինչև․․․

Շարքը կարելի է թվարկել՝ փաստելով, որ Նիկոլը շարունակում է դրժել խոստումները և խաբել հանրությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել