Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե սեպտեմբերին 17-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանը նշեց, որ Անվտանգության խորհրդի նիստում նման հարց չէր կարող քննարկվել: «Հստակ սահմանված է, թե անվտանգության խորհրդի նիստում ինչի մասին պիտի խոսվի, և կա հստակ սահմանված օրակարգ, բացառապես այդ օրակարգի շրջանակներում են եղել քննարկումները: Այդ թեման անգամ չի շոշափվել»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել