Aysor.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը, դատարանի մերժումն ստանալուց հետո, նախկին նախագահի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ մեկ այլ միջնորդություն ներկայացրեց՝ այս անգամ դատարանին խնդրելով որպես խափանման միջոց կիրառել գրավ։

Միջնորդությունը դատարանին ներկայացնելիս պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նշեց, որ գրավի չափը կարող է որոշել դատարանը։ Մինչ միջնորդությունը ներկայացնելը Խուդոյանը դատարանին տեղեկացրեց, որ նման միջնորդությու ավելի վաղ ներկայացվել է, բայց արդեն երեք ամիս է՝ դատարանը չի անդրադարձել դրան՝ այդպիսով խախտելով Ռոբերտ Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը։

«Մենք գտնում ենք, որ դատավարության այս փուլում պարոն Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառելու համար անհրաժեշտ հիմքերը բացակայում են», - հայտարարեց Խուդոյանը։

Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը մշտապես հրավիրվել ու ներկայացել է նախաքննական մարմին, չի խուսափել իրավապահներին ներկայանալուց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել