Ստեղ Երևանից 4 ժամ առաջ ա ժամանակը, դրա համար երևանյան ժամով 10-ի կողմերը անջատվում եմ ու միայն հաջորդ օրն եմ իմանում, թե ինչ ա եղել։ Հիմա էսօր առավոտը նոր տեսա, թե ինչպես է ՀՀ ոստիկանությունը փորձում ճնշում գործադրել Narek Samsonyanի վրա այն բանի պատճառով, որ նա նկարել է Նիկոլի դստեր ու որդու (կամ ընկերոջ) գիշերային զբոսանքը մի քանի թիկնապահների ու մեքենաների ուղեկցությամբ։ Ժամեր անց ՀՀ ոստիկանության պետի տեղակալը զանգահարում է Նարեկի աներոջը (ում անունով մեքենան է) և տեղեկացնում, որ գալիս են մեքենան խուզարկելու։ Հետո, հավանաբար, հասկանում են, թե ինչ աբսուրդ ու անօրինություն է դա, ու փորձում են ներկայացնել, թե իբր մեկ այլ գործի շրջանակներում նման համարներով մեքենա է եղել, դրա պատճառով են ուզեցել խուզարկել։ Մանկապարտեզ՝ մի խոսքով։ Հիմա՝ հետևություններ․
1. ՀՀ ոստիկանությունն ամենաբարձր մակարդակով սարքել են Նիկոլի, Մարիամիկի, ընտանիքի մյուս անդամների չուլ։ Վարչապետը հանդիպում է ոստիկանապետին պատանդ վերցրած, նրա ուսադիրները պոկած, իրեն լակոտ անվանված (ու էլ, Աստված գիտի, ինչ արած) ահաբեկչական խմբի պարագլուխների հետ, ձեռք բերում նրանց հետ պայմանավորվածություններ։ Ի՞նչ կանի այդ ժամանակ պատիվ ունեցող սպան։ Ոչ միայն դիմում կգրի, այլ մի երկու բառ էլ կասի Նիկոլին փաբլիք, բայց դա Օսիպյանի մասին չէ։ Հիմա էլ փոխոստիկանապետը զբաղվում է Մարիամիկի զբոսանքների ինֆորմացիոն անվտանգությամբ՝ փաստորեն, թքելով օրենքի ու սեփական պատվի վրա։
2. ՀՀ որևէ առաջնորդի որդին կամ դուստրը երբեք չի ունեցել թիկնազոր։ Ծիծաղելի է, որ «ժողովրդի վարչապետի» երեխաները, փաստորեն, ունեն դրա կարիքը։ Հիմա դա արվում է պետության հաշվին։ Խորհուրդ եմ տալիս Նիկոլին փող հետ գցել, որ հնարավորություն ունենա շուտով սեփական գրպանից այդ գումարը տալու, եթե, իհարկե, պլանավորում են մնալ էս երկրում։
3. Նիկոլի Հայաստանում որևէ մեկս ապահովագրված չէ իր հանդեպ անօրինական գործողություններից այն պետական մարմնի կողմից, որը պետք է այդ օրենքը պաշտպանի։ Հիմա Նարեկը չլիներ, մի սովորական տղա լիներ (լսարան չունեցող), վստահ եմ՝ գալու էին ,խուզարկեին մեքենան, հեռախոսը ձեռքից վերցնեին, էլ չեմ ասում՝ կարող ա մեքենան էլ վերցնեին ու վախացնեին, որ խելոք մնա։ Կոչ եմ անում բոլոր-բոլորին պարտադիր ձայնագրել (ցանկալի է live ձևաչափում), հենց զգում եք, որ համը հելնում ա։ Բոլորս էլ կկպնենք ու աղմուկ կանենք, իրենք աղմուկից վախենում են․ հեն ա, ինքներդ էլ տեսաք։))
4. Օրեցօր երկրում տիրող բարդակը մեծանում է՝ արդեն 1.5 տարի է։ Էսքանը ոնց ենք մաքրելու՝ չգիտեմ, բայց ուրիշ ճանապարհ չկա։ Կանենք, արխային։