Խոյ

Խոյերի համար օրը կարող է լարված լինել: Բացառված չէ շրջադարձային պահը գործնական միտումներում, անձնական հարաբերություններում, բանակցությունների դանդաղեցումը: Խնդիրներն ավելի քիչ կլինեն, եթե դուք պրոֆեսիոնալ եք և համակարգում ամուր դիրք ունեք: Արժե վերահսկողության տակ պահել անհանգստությունները, անվերահսկելի զգացմունքները վատ կանդրադառնան ձեր ջանքերի արդյունքների վրա: Օրը կարող է ծանր լինել նաև ֆինանսական առումով:

Ցուլ

Ցուլերը կարող են բախվել տնային կամ արդյունաբերական բարդությունների, ուրիշի բնավորության դժվար կողմերի հետ: Հնարավոր է բուժական կամ այլ միջոցառումների հարկադրված դադար, տեխնիկական խնդիրներ: Անհարթությունների վերացումը ուժ և ժամանակ կպահանջի: Չարժե շտապել պայմանագրի ձևակերպման հարցում, այժմ համատեղ աշխատանքը կսկսվի բարդություններով և սխալ ընթացք կհաղորդի հետագա գործողություններին:

Երկվորյակ

Այս օրը Երկվորյակների վրա ոչ միանշանակ տպավորություններ կթողնի: Առանձին դեպքերի նկատմամբ հնարավոր է սրված էմոցիոնալ արձագանք, հավանականություն կա շրջապատից մեկի հետ կոնֆլիկտի: Դեպքերի ընթացքի դանդաղեցումը երկակի հետևանքներ կունենա: Մի կողմից ստիպված կլինեք սպասել որոշ ցանկությունների իրագործմանը, մյուս կողմից՝ ավելի շատ ժամանակ կկարողանաք անցկացնել երեխաների, հին ընկերների հետ:

Խեցգետին

Խեցգետիններին հնարավորություն կտրվի զբաղվելու նրանով, ինչն իրենց սրտով է: Հնարավոր է, որ կարողանաք հավելյալ ժամանակ գտնել անձնական կյանքի, հին հետաքրքրության, աշխարհայացքի ընդլայնման, երեխաների հետ զբաղվելու համար: Հնարավոր են հավելյալ ծախսեր: Բացառված չէ, որ նորից իր մասին հիշեցնի կիրքը կամ կապվածությունը, կասկածներ առաջանան սիրո ընտրության հարցում:

Առյուծ

Առյուծներն այսօր հակված են ցուցադրելու իրենց խառնվածքը՝ սուր արձագանքելով որոշակի դեպքերին կամ ընդհանուր մթնոլորտին: Գրգռվածություն առաջացնող գործոն կարող է լինել տան մթնոլորտը, աշխատանքային անհաջողությունը, վատ ինքնազգացողությունը: Բացառված չէ դժգոհությունն անձնական կյանքի իրադարձություններից: Չարժե, սովորության համաձայն, տրվել բացասական էմոցիաներին․ շուտով ձեր դեպքում դրական կողմեր կգտնեք:

Կույս

Կույսերը ստիպված կլինեն տրամադրվել որոշ ցանկությունների իրագործման հարցում դադարի: Աստղերը կարծում են, որ նման դադարը ձեզ անհրաժեշտ է, քանի որ թույլ կտա հարմարվել այլ ժամանակացույցի և տոգորվել նոր արժեքներով: Ձեզ սպասվում են լուրջ փոփոխություններ աշխարհայացքում և կենսակերպում: Հնարավոր է՝ ձեզ օգտակար լինի հիշել նախկին հոգեբանական կախվածությունները, աշխատանքային անհաջողությունները, որպեսզի դրանցից հետևություններ անեք:

Կշեռք

Ժամանակն է, որ Կշեռքները հետաձգեն որոշ գործեր և պայմանավորվածություններ: Ազատված ժամանակը կարող եք օգտագործել նվաճումներն ամրապնդելու և հասունացած խնդիրներով զբաղվելու համար: Շատ Կշեռքներ ստիպված կլինեն հստակեցնել բնակարանային, կենցաղային հարցերը, հատկապես եթե լարվածությունը դրանցում հասել է կրիտիկական կետին: Թարմացումներ կարող են պահանջվել ամուսնու, ընկերների հետ հարաբերություններում:

Կարիճ

Օրը պահանջում է զգացմունքների և գործողությունների վերահսկում: Հնարավոր է նախկին կրքերի կամ մրցակցության վերադարձ: Հնարավոր է՝ ցանկանաք ժամանակը ետ պտտել և փոխել դեպքերի սցենարը՝ ելնելով նախկին անհաջողությունների համար վրեժի ցանկությունից: Եթե հնարավորություն եք ստացել վերադառնալու անցյալ, ավելի լավ է վերցնել միայն լավ բաները, այլապես կսևեռվեք բացասականի վրա և վիթխարի էներգիա կծախսեք անկառուցողական նպատակների վրա:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը հնարավորություն են տալիս կարճ ժամանակով վերադառնալու անցյալ: Օրվա հաճելի պահերը կարող են ստվերել կասկածները, բացասական հիշողությունները: Հնարավոր է հարաբերությունների դրամատիզացում, թեթև սիրախաղը կարող է վերածվել ճակատագրական կրքի: Աշխատանքային պարզ առաջադրանքների լուծումը կարող է բարդացնել անվստահությունը: Բացառված չեն երևակայական վախերը, որոնք իրականության հետ որևէ կապ չեն ունենա:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն անցումային շրջան են ապրում, իրավիճակի անհստակությունը կարող է անհանգստություն առաջացնել, սակայն ընդհանուր առմամբ դրական օր կլինի: Չարժե խուճապի մեջ ընկնել, եթե հանկարծակի հետաձգվում է համագործակցությունը, հանդիպումը: Կարող եք զբաղվել այլ, ոչ պակաս կարևոր գործերով: Դրանց ընտրության հարցում կարելի է վստահել հոտառությանը՝ նախապես ազատելով միտքը կասկածներից, իսկ հոգին՝ կրքերից:

Ջրհոս

Ջրհոսների համար այսօր վտանգավոր են բացասական զգացմունքները: Եթե դրանց ազատություն տաք, կդադարեք գնահատել պահի դրական կողմերը և կսկսեք ձեզ համար գոյություն չունեցող խնդիրներ հորինել: Ցանկացած ձգձգվող իրադարձություն այժմ աշխատում է ձեր օգտին: Ժամանակ ունեք փոխհարաբերություններում հավելյալ շեշտադրումներ անելու, ֆինանսական հեռանկարները հստակեցնելու, հետագա մարտավարությունը որոշելու համար:

Ձկներ

Ձկների լավագույն խորհրդատուն այսօր կլինի սեփական ինտուիցիան: Չեք շեղվի ձեր ուղուց, եթե չենթարկվեք կողքից ձեզ վրա ճնշում գործադրելու փորձերին: Որոշ առաջադրանքների լուծում ձգձգվում է, այդ իսկ պատճառով հաջողության հասնելու բաղադրիչներից մեկը կլինի համբերատարությունը: Խնդրահարույց հարցը վերջնականապես փակելու համար անհրաժեշտ կլինի ոչ թե շտապողականություն, այլ իմաստուն համբերություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել