Tert.am-ը գրում է.
Հուլիսի 10-ին էներգետիկ համակարգի խոշոր վթարի պատճառները մինչ օրս հայտնի չեն, թեև վթարից հետո թե՛ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և թե Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էին, որ մի քանի օրվա ընթացքում վթարի պատճառները կներկայացվեն:
Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից նշել են, թե ՀՀ էներգահամակարգում 2019թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառների ուսումնասիրման ընթացքում լրացուցիչ մասնագիտական քննություն իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել:
«Ուսումնասիրության ավարտից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն արդյունքների մասին հանդես կգա հայտարարությամբ»,-նշել են նախարարությունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ