ԱԱԾ-ն ու ՏԿԵՆ-ն մինչ օրս չեն կարողանում պարզել, թե հուլիսի 10-ին էներգետիկ համակարգի խոշոր վթարը եղել է տեխնիկական պատճառներով, թե կան մեղավորներ


22:04 , 16 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Հուլիսի 10-ին էներգետիկ համակարգի խոշոր վթարի պատճառները մինչ օրս հայտնի չեն,  թեև վթարից հետո թե՛ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և թե Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էին, որ մի քանի օրվա ընթացքում վթարի պատճառները կներկայացվեն:

Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից նշել են, թե ՀՀ էներգահամակարգում 2019թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառների ուսումնասիրման ընթացքում լրացուցիչ մասնագիտական քննություն իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել: 

«Ուսումնասիրության ավարտից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն արդյունքների մասին հանդես կգա հայտարարությամբ»,-նշել են նախարարությունից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ