- Ա. Վանեցյանը ՀՀ կառավորությունում վարչապետից հետո, հավանաբար, հաջորդ ամենից բարձր հեղինակություն ու լեգիտիմություն ունեցող պաշտոնյան էր, և նրա պաշտոնազրկումը, միանշանակ, ազդելու է վարչապետի հեղինակության վրա:
- Ա. Վանեցյանի հրաժարականի տեքստի կոնկրետ հատվածներ ՀՀ հասարակության ամենատարբեր շերտերի, քաղկուսակցությունների և իշխող թիմի մի շարք ներկայացուցիչների համար բազմաթիվ հարցադրումների տեղիք են տալու, քանզի իրենց մեջ պարունակում են պետության կարևորագույն իրողությունների նկատմամբ նման խիստ քննադատական գնահատականներ:
- Ա. Վանեցյանը ՀՀ կառավարությունում մարդ էր, ով ի պաշտոնե բոլորի մասին ամեն ինչ գիտեր, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին օրակարգերի, առկա իշխանական կոնյուկտուրայի ու ուժային հարաբերակցությունների մասով, ուստի եթե նա որոշի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնը զուգահեռել կամ դրանից հրաժարվել և մտնել քաղաքականություն, ապա շատ հետաքրքիր ու նոր որակի պրոցեսներ կսկսվեն:
Հ.Գ. Մտնում ենք քաղաքական տուրբուլենտության ակտիվ փուլ, որի աղբյուր են նաև ոչ քաղաքական գործոնները, հավանաբար, արտաքին խաղացողները, և գործող իշխանությունը միշտ չէ, որ հնարավորություն կունենա անկայունության օջախներն անհրաժեշտ չափով կառավարելի դարձնելու. ակնհայտ է, որ երկրի անվտանգային օրակարգի վրա այս ամենը ազդեցություն կունենա:
Դեռևս այսքանը։