Irakanum.am-ը գրում է.
Հայաստանյան քաղաքական դաշտում ամռան ամիսներին եւ հատկապես աշնան սկզբին տեղի ունեցող զարգացումները վերլուծաբաններից շատերը պայմանավորում են թեժ աշնան մեկնարկով։ Այն, որ քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է՝ չենք վիճարկում, սակայն ինչպես բոլոր համակարգերում, այնպես էլ քաղաքականությունում բարոյականությունը կարեւոր հանգամանք պետք է լինի։ Առավոտյան իշխանական, կեսօրին՝ այլընտրանք, երեկոյան արդեն ընդդիմադիր կեցվածք ընդունելը վաղուց արդեն դարձել է հայաստանյան քաղաքական գործիչներից շատերի ապրելակերպի մի մասնիկը։ Այդպիսիք եղել են ինչպես ընդունված է ասել «հին» Հայաստանում, այնպես էլ՝ «նորում»։
Օրերս ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով տիրապետում է մեդիա ռեսուրսի եւ նախկին ռեժիմի օրոք կարողացել է «տաքուկ» տեղավորվել, երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո փորձեց հանգրվան գտնել «Լուսավոր Հայաստանում» վերջերս հայտարարեց, որ դուրս է գալիս ԼՀԿ խմբակցությունից։ Արման Բաբաջանյանը պատգամավոր է դարձել բացառապես «Լուսավոր Հայաստանի» քվոտայով եւ բնավ արդարացի էր Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցության պահանջը՝ Բաբաջանյանը պարտավոր է մանդատը վայր դնել, սակայն Արման Բաբաջանյանը վարվեց հայաստանյան դասական չինովնիկի նման եւ «քցեց» «Լուսավորին»։
Ինչո՞ւ Արման Բաբաջանյանը վարվեց այս կերպ։ Հարցի պատասխանը դժվար չէ գտնել, եթե փորձենք թերթել Բաբաջանյանի անցյալից որոշ դրվագներ։ Համացանցում տարածված տեսանյութը, թերեւս վերը հնչված հարցի սպառիչ պատասխանն է։
Այսօրինակ վարքագծով մարդիկ գոնե իրավունք չունեն այլոց քննադատելու եւ ճիշտ կլինի հետեւեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին ու հանգիստ նստեն տեղերը։
Տեսանյութը՝ այստեղ։