Այսօր 19-րդ դարի 2-րդ կեսի հայ գրականության և հասարակական մտքի պատմության նշանավոր դեմքերից Ծերենցի (Հովսեփ Շիշմանյան) ծննդյան 197-րդ ամյակն է:
Ծերենցը մտքի այն հզոր տիտանն է, ով իր գիտակցական կյանքն ապրեց հայ ժողովրդի ազատագրության երազանքներով, իր հասարակական եռանդուն գործունեությամբ ձգտեց նրանց իրականացմանը, գործեց հանուն ժողովրդի գոյատևման, նրա լեզվի և գրականության զարգացման, լուսավոր ուղիներ հարթեց դեպի հայ ժողովրդի երջանիկ ապագան, պայծառացրեց ժողովրդի միտքը՝ չընկնելով դժվարությունների և արգելքների առաջ:
Հ. Գ. Ատենախոսությանս թեմայի առանցքը Ծերենցի պատմավիպասանության համակողմանի ուսումնասիրությունն է կազմում: Ու պաշտպանությունը նախատեսում եմ նրա 200-ամյակին նվիրել: Ու ասենք շնորհավոր ծնունդդ, վարպետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10218189905733235&set=a.10202330550259260&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել