Այսօր հայ գրականության և հասարակական մտքի պատմության նշանավոր դեմքերից՝ Ծերենցի ծննդյան 197-րդ ամյակն է


14:15 , 16 սեպտեմբեր, 2019

Այսօր 19-րդ դարի 2-րդ կեսի հայ գրականության և հասարակական մտքի պատմության նշանավոր դեմքերից Ծերենցի (Հովսեփ Շիշմանյան) ծննդյան 197-րդ ամյակն է:

Ծերենցը մտքի այն հզոր տիտանն է, ով իր գիտակցական կյանքն ապրեց հայ ժողովրդի ազատագրության երազանքներով, իր հասարակական եռանդուն գործունեությամբ ձգտեց նրանց իրականացմանը, գործեց հանուն ժողովրդի գոյատևման, նրա լեզվի և գրականության զարգացման, լուսավոր ուղիներ հարթեց դեպի հայ ժողովրդի երջանիկ ապագան, պայծառացրեց ժողովրդի միտքը՝ չընկնելով դժվարությունների և արգելքների առաջ:

Հ. Գ. Ատենախոսությանս թեմայի առանցքը Ծերենցի պատմավիպասանության համակողմանի ուսումնասիրությունն է կազմում: Ու պաշտպանությունը նախատեսում եմ նրա 200-ամյակին նվիրել: Ու ասենք շնորհավոր ծնունդդ, վարպետ: