Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով։

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 16-ին և 17-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Սեպտեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում



Երևան քաղաքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել