Armsport.am-ը գրում է.

77 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը վստահ առաջ է շարժվում Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։

1/8 եզրափակչում Չալյանը մրցեց Վենեսուելան ներկայացնող Ռիվաս Էսպինոյի հետ: Հայ մարզիկը շատ ակտիվ սկսեց գոտեմարտն ու հենց մեկնարկից ցույց տվեց, որ հաղթանակի հիմնական հավակնորդն է:

Գոտեմարտի ավարտից 2 րոպե առաջ 5-0 հաշվի ժամանակ, Չալյանը պարտերից պայքարելու հնարավորություն ստացավ ու միանգամից 4 միավոր վաստակեց: Մրցավարը դադարեցրեց գոտեմարտը՝ ժամանակից շուտ արձանագրելով Չալյանի հաղթանակը 9-0 հաշվով:

Հիշեցնենք, որ Չալյանը պայքարը սկսել էր 1/6 եզրափակչում, որտեղ ծանր գոտեմարտում կարողացավ 4-2 հաշվով հաղթել Ճապոնիան ներկայացնող Շոհեյի Յաբիկուին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել