
Միգուցե երբեք չկարողանաք ասել, թե ինչու եք տվյալ տղամարդու հետ հանդիպում, սակայն կարող եք նշել նրա լավագույն կողմերը, որոնք հենց սկզբից են ձեզ գրավել: Դա կարող է լինի նրա ժպիտը կամ էլ հումորի զգացումը, ոճը, մազերի գույնը, բույրը և այլն:
Բայց եթե հանդիպում եք սապիոսեքսուալի հետ, ապա հաշվի առեք, որ նրանց ավելի շատ դուր է գալիս ոչ թե արտաքինը, այլ ինտելեկտը: Նույնիսկ եթե սա նոր տերմին է գիտության մեջ, շատ հնարավոր է, որ դուք հանդիպում եք հենց այսպիսի մարդու հետ:
Ովքե՞ր են սապիոսեքսուալները
Սապիոսեքսուալներն այն մարդիկ են, ովքեր դիմացինին գրավում են իրենց ինտելեկտով, այլ ոչ թե արտաքինով: Այս տեսակի մարդիկ իրենց կողակցի մեջ գնահատում են բարձր ինտելեկտը: Նրանց համար փիլիսոփայական քննարկումը սիրո արտահայտման լավագույն միջոցն է:
Սապիոսեքսուալները կարող են հպարտանալ իրենց բարձր IQ-ով: Այսպիսի անձինք ունեն լայն մտահորիզոն, կարողանում են հանգիստ մետաֆորներ օգտագործել, իսկ հիմար հարցերին էլ սարկազմով են պատասխանում:
Ի՞նչ են ասում գիտնականները նրանց մասին
Որպես գիտական տերմին՝ սապիոսեքսուալությունը պաշտոնապես չի ընդունվում սեքսոլոգների կամ հարակից ոլորտի մարդկանց կողմից՝ որպես սեքսուալ առողջությունը բնորոշող: Նրանք սա բացատրում են նրանով, որ սա ոչ մի տեսակի հիվանդություն չի համարվում:
6 նշան, որ Դուք սապիոսեքսուալ եք
Դուք սկզբից չեք սկսել հանդիպել
Կապ չունի, թե որքան ժամանակ եք ճանաչում իրար, սապիոսեքսուալները միշտ գնահատում են ձեր ինտելեկտը: Այսպիսիով, եթե ձեր զուգընկերը սկսում է ձեզ հավանել, ապա մեծ հավանակություն կա, որ նա սապիոսեքսուալ է:
Եթե ինչ-որ որոշում կայացնելուց առաջ խորհրդակցում եք նրա հետ, ապա սա նշանակում է, որ դուք էլ եք սապիոսեքսուալ:
Գնահատում եք զուգընկերոջ ինտելեկտը
Հավանաբար, ծանոթ եք «էմոցիոնալ ինտելեկտ» ասվածին: Այսպիսով՝ ոչ միշտ են կարևոր կարդացած գրքերից բերած մեջբերումները: Շատ զույգեր գնահատում են զուգընկերոջ էմոցիոնալ հասունությունն ու սրամտությունը:
Ֆիզիկական ձգումը շատ լավ է, որակով խոսակցությունը՝ էլ ավելի
Եթե դիմացինը չի կարող ինչ-որ բան ձեզ սովորեցնել կամ գիտելիքներով չի բավարարում, ապա չեք ցանկանում կապ պահել նրա հետ:
Էությունն ավելի կարևոր է, քան հանրաճանաչությունը
Թրենդային և բրենդային առարկաները սապիոսեքսուալների համար ամենավերջին տեղն են զբաղեցնում: Իհարկե, նրանց նույնպես դուր է գալիս լինել գիշերային ակումբներում կամ էլ փաբերում, սակայն դրանք նրանց այդքան էլ հաճույք չեն պատճառում:
Նորից ամեն ինչ տանում է նրան, որ նրանց համար ժամանակը շատ կարևոր է։ Սապիոսեքսուալները հոգ են տանում մարդկանց մասին, ում հետ հանդիպում են, քանի որ նրանք այդպիսին են:
Նրանք գերադասում են լռել, քան շատախոսել
Երբեմն նախընտրում եք լռել: Երբ ինչ-որ մեկի հետ հանդիպում եք, պարտադիր չէ ամեն րոպե խոսել: Միգուցե սիրում եք գրկախառնվել ու վայելել միմյանց ներկայությունը:
Սա սապիոսեքսուալներին բնորոշ գիծ է:
Երբեմն կարծում են, որ գոռոզ եք
Սապիոսեքսուալների համար սեքսը երբեք պատահական չի լինում: Ավելի շուտ դուք սեռական հարաբերություններ չեք ունենում առաջին հանդիպածի հետ և չեք հպարտանում, թե որքան կրքոտ եք անկողնում: Դրա համար էլ մարդիկ կարծում են, որ դուք չափազանց գոռոզ եք:
Բացի վերը նշվածից՝ Ձեր պատկերացումները զուգըներոջ մասին այլ են: Մարդիկ կարծում են, որ Դուք ռեալիստ չեք:
Դուք երբեք չեք հասկանում այն մարդկանց, ովքեր սեռական հարաբերություններ են ունենում միայն նրա համար, որ դիմացինի արտաքինը շատ գրավիչ կամ գեղեցիկ է: