Բրիտանացի երգչուհի Ադելը ամուսնուց՝ գործարար Սայմոն Կոնեկիից բաժանվելու դիմում է ներկայացրել, հայտնում է The Independent-ը:
Ադելն ու Կոնեկին ամուսնացած են ավելի քան երկու տարի, բայց սկսել են հանդիպել 2011-ից: Մեկ տարի անց ծնվել է նրանց որդին՝ Անջելոն:
Երգչուհու ամուսնալուծության մասին հայտնի է դարձել ապրիլին: Նրանց ներկայացուցիչները հայտարարել են, որ զույգը մտադիր է ապագայում ևս «սիրով մեծացնել որդուն»:
Կոնեկին Մեծ Բրիտանիայում Life Water շշալցված ջրի ապրանքանիշի համահիմնադիրն է: Ընկերությունը նաև մաքուր ջրով ապահովում է կարիքավոր երկրների բնակչությանը:
Ադելը «Գրեմմի», Brit Awards, American Music Awards դափնեկիր է, ինչպես նաև «Օսկարի» է ստացել բոնդիանայի «007. Սքայֆոլի կոորդինատները» ֆիլմի երգի համար: Երգչուհին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի՝ մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ներդրման համար: 2018-ի վերջին աստղը հայտարարել է, որ որոշել է այլևս համերգներով հանդես չգալ, քանի որ երգելը և հյուրախաղերը նրան հաճույք չեն պատճառել: