Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life-ը շարունակում է անդրադառնալ հայկական շոու բիզնեսի ամենաոճային 3 ներկայացուցչին՝ ըստ հակառակ սեռի: Այս անգամ ոճայիններին առանձնացրել է հեռուստամեկնաբան Արտյոմ Կարապետյանը: Վերջինս նշեց, որ կնոջ արտաքնում ամենից շատ կարևորում է խնամվածությանը:

Իր կնոջը՝ դերասանուհի Յուլյա Ֆինկին, Արտյոմը խորհուրդներ տալիս է: Ասում է՝ երբեմն ընդունում է իր դիտարկումները, երբեմն՝ ոչ: «Իր ոճն էլ է ինձ շատ դուր գալիս: Ինքն իր ոճով է ինձ ներշնչում, որ իրեն խորհուրդներ տամ»,- ասաց նա ու նկատեց, որ Յուլյային բնականաբար, ոճային է համարում, սակայն անհամեստություն և սուբյեկտիվ կլիներ, եթե նրան ներառեր այս ցանկում։

Արտյոմն առանձնացրեց 3 երգչուհու, որոնք, իր կարծիքով տարբերվող են: «3-ն էլ խիստ դասական չեն, փնտրտուքի մեջ են և ձեռքը զարկերակին են պահում: Կարծում եմ՝ 3-ն էլ հետևում են նորաձևության միտումներին: Իհարկե, հետևելը քիչ է, պետք է նաև ճաշակ ունենաս, որպեսզի կարողանաս ինքդ համադրել հագուստը: Հիմա կանանց նորաձևության մեջ տղամարդկային հագուստի տարրեր են ներխուժել, որոնց օգտագործումը սեքսուալ է, շատ նուրբ սահման ունի: Եթե կինը գրավիչ է ու սեքսուալ, կարողանում է դա լավ միքսել կանացի էլեմենտների հետ, շատ նորաոճ է նայվում: Ընտրածս կանայք այս միտումը իրենք շատ լավ կիրառում են: Նրանք դուրս են եկել մեր կարծրատիպերից, թեև հիմա Երևանում ոճը շատ է փոխվել: Կարծում եմ՝ այս մարդիկ ևս ինչ-որ առումով մեր քաղաք են ներմուծում նորաձևության միտումները»,- ասաց Արտյոմը:

Ահա և նրա եռյակը․

Ւվետա Մուկուչյանն ինքնատիպ, եվրոպական ոճ ունի: Զգացվում է, որ միշտ փնտրտուքների մեջ է և հետաքրքիր ոճային լուծումներ է ստանում տեսահոլովակներում, համերգային կերպարներում: Առօրյա ոճը ևս ինձ դուր է գալիս:

Սիրուշոն, օգտագործելով ֆոլկ տարրերը, իր դիզայներական գիծը, հայկականը հետաքրքիր ձևով համադրում է եվրոպականի հոտ և ստանում յուրօրինակ կերպարները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել