Մեզ համար այս պայքարը երբեք իշխանության գալու մասին չի եղել, երբեք ոչ ես, ոչ Լևոնը նման մտադրություն կամ ցանկություն չենք ունեցել. այն էլ հաշվի առնելով, թե մեր ընտանիքը ինչերի միջով է անցնում դրա արդյունքում: Ու այսօր էլ կշարունակեինք զբաղվել մեր գործերով, եթե չլիներ այս սարսափելի իրավիճակը:
Ինձ համար սա հայի հայ մնալու պայքարն է, արարժանապատվության.Լևոնի համար նաև իր ծննդավայրն է, իր հողն է, բարեկամներն են, ընկերներն ու մորաքույրներն են՝ այս պահին նկուղում գտնվող...:Իր հոր ու հոր ընկերների կյանքի գնով պահած հողն է, որն այսօր այս ճակատագրին է արժանացել: Մենք Արցախը նոր չենք սիրում, միշտ ենք սիրել մեր երեխաների հետ միասին, միշտ ենք գիտակցել կարևորությունը:
Այսօր, թե ես, թե ինքը կարող էինք լինել որևէ այլ երկրում, մեր գործերով ու ծրագրերով, բայց նախընտրել ենք մեր երեխաների հետ մնալ ու պայքարել այստեղ: Այս ամենի ավարտից հետո չգիտեմ ինչ զգացողություններ կունենամ այս երկրի ու ժողովրդի որոշ զանգվածի հանդեպ, բայց այս պահին ամենակարևորը Արցախի մեր հայրենակիցների կողքին լինելն է ու ազատվելն է "հայ" կոչվող ու թշնամուց ոչնչով չտարբերվող կործանիչ տեսակից:
Հ.Գ. Լևոնն այս պահին ուղեղի ցնցումով հիվանդանոցում է, այսօր հրապարակում երկուսիս փոխարեն՝ես կլինեմ: