Panorama.am-ը գրում է․

«Երևանի ավագանու վերջին ընտրություններում թեկնածու հանդիսացող Կարգին Հայկոն բոլոր 12 վարչական շրջաններում բեմահարթակներից հայտարարում էր՝ աղբահանության խնդիրն օր առաջ պետք է լուծվի»,-լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։

Նա նշեց՝ այժմ արդեն գործող քաղաքապետը հայտարարել էր՝ խնդրի լուծման համար ունեն պրոֆեսիոնալ թիմ ու հստակ մեխանիզմներ, քվե ստանալու դեպքում կարճ ժամանակում նորմալ աղբահանություն են իրականացնելու։

«Ի զարմանս մեզ, ճիշտն ասած անակնկալ էր, որ ունենալով 81 տոկոս վստահության քվե, ունենալով հնարավորություններ ու լծակներ, պետք է գործող քաղաքապետը կարողանար մի քանի քայլով վերացներ այդ խնդիրը, բայց չկարողացավ»,-ասաց Աղեկյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել