Yerevan.today-ը գրում է․

Շենգավիթի դատարանի մոտից քաղաքական գործիչ, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին ոստիկանները բերման ենթարկեցին։ Կադրերում երևում է, որ մինչ ավտոմեքենան նստեցնելը, հայտնվում են մարտի 1-ի զոհեր Սարգիս Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի ծնողները․ հանդիպելով Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանին, որն իր կողքին կանգնած ևս մեկի օգնությամբ մատնացույց են անում Արամ Հարությունյանին, որից հետո Քլոյան-Ֆարմանյան զույգը շտապ մոտենում է։

Անմիջապես Գոռ Քլոյանը վեճի է բռնվում Արամ Հարությունյանի հետ, իսկ Վաչագան Ֆարմանյանը՝ թիկունքից գաղտագողի մոտենում և հարվածում է։

Այնուհետև ոստիկանությունը Արամ Հարությունյանին բերման է ենթարկում՝ ոստիկանություն, իսկ Քլոյանին ու Ֆառմանյանին՝ ոչ։

Մանրամասն՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել