Հնդկաստանում 1,5 միլլիոն բարեգործ տնկել է 66 միլիոն ծառ կես օրվա ընթացքում:

Ծառերը տնկել են Նարմադա գետի ափին:

Կամավորները աշխատանքները սկսել են առավոտյան 7-ին և վերջացրել երեկոյան 7-ին՝ տնկելով 66,3 միլիոն ծառ, որոնք 20 տեսակի են:

Հնդիկներին հաջողվել է գերազանքել անցյալ տարվա իրենց իսկ սահմանած ռեկորդը. այդ ժամանակ 50 միլիոն ծառ էր տնկվել:

Ծառատունկը հավակնում է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։

Առաջիկայում կդիտարկվի հարցը` ճանաչել իրադարձությունը որպես ռեկորդ, թե ոչ:

Հնդկաստանը՝ որպես Փարիզի կլիմայի փոփոխության խորհրդաժողովի մասնակից, խոստացել է մինչև 2030 թվականն ավելացնել իր անտառային տարածքը 5 միլիոն հեկտարով:

Պետության ղեկավար Շիվրաջ Սինգհ Չուխանը ասաց. «Ես շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այսօր մասնակցել են ակցիային: Մենք զգալի ներդրում ենք ունեցել բնության պահպանման և շրջակա միջավայրի պահպանման գործում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել