Կներեք, բայց արդեն կոնկրետ զզվելի ա: Որերորդ գրառումն եմ տեսնում Խաչատուրովի` հայերեն թարգմանչի օգնությամբ դատին ներկայանալու փաստի հետ կապված: Ուզում եմ հասկանամ՝ լուրջ, էս կարգի սնո՞բ եք, թե՞ էս ինչ մոտեցում ա: Էդ որ Դարիբալթայանը, Խաչատուրովն ու իրենց նման շատ ու շատ կադրային զինվորականներ ԽՍՀՄ ու արդեն նախկին սովետից անկախ հանրապետություններից եկան հետ՝ Հայաստան, ու փաստացի պատերազմելուն զուգահեռ ստեղծեցին ՀՀ զինված ուժեր, ոչ մեկի մտքով չէր անցնում հայերենի քննություն անկացներ ու չհանձնողին սահմանից դուրս հաներ, բայց ֆեյսբուքահայաստանում ոմանք իրենց թույլ են տալիս էդ փաստի վրա ծիծաղել ու եսիմ ինչ պահանջներ դնել:
Ժողովուրդ, դուք առհասարակ մտորո՞ւմ եք, թե ինչից ինչ ենք ստացել էս երկրում, ինչքան ջանք ա դա խլել մի քանի սերունդներից ու դեռ խլելու: Էս ի՞նչ ջրբաժաններ ու կարմիր գծեր եք քաշում: Էս ի՞նչ սպիտակ ձեռնոցներ ու սպիտակ վերնաշապիկներ եք քաշել ձեզ վրա ու մտածում, որ էս պրոցեսից մաքուր դուրս եկողներ են լինելու:
Թարգեք էդ իլյուզիաներն ու պապուց էլ չէ է, Քրիստոսից էլ քրիստոնյայի տեղ հերիք ա ձեզ դնեք: Մեզնից շատերի, տո համարյա բոլորի մասին, Ֆեյսբուքը չլիներ, մենակ տնեցիք խաբար կլինեին, ոմանց դեպքում էդ էլ չէր լինի:

Դատում են, թող դատեն ըստ օրենքի, բայց ո՞վ եք դուք, որ խնդաք էդ մարդու լեզվական կարողությունների վրա:

#հադմձունգար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել