Արդյո՞ք սա Աստծո կամքն է, թե՞ իրոք գիտությունն է առաջընթաց ապրում։ Մեր այսօրվա հերոսուհին 101 տարեկան Անատոլիա Վերտադելան է, որը պնդում է, որ այս տարիքում իր 17-րդ երեխայի ծնունդն Աստծո կամքն է եղել։ Նա ասում է, որ 16 երեխաներ ծննդաբերելուց հետո նա ձվարանների քաղցկեղ է ունեցել, սակայն Աստված կրկին վերադարձրել է նրան մայրանալու շնորհը։
Շատ բժիշկներ հրաժարվում էին և քննադատում իրենց կոլեգաներին, որոնք համաձայնել էին վիրահատել կնոջը. չէ՞ որ նրա կյանքը մազից էր կախված։ Գլխավոր բժիշկ Ալեքսանդրո Պոպոլիչին արեց ամեն բան, որպեսզի կատարեր կնոջ կամքը և պատվաստում կատարեց Թուրքիայում՝ մասնավոր կլինիկայում, քանի որ Եվրամիությունում նման միջամտությունն արգելված է։
Նա պնդում էր, որ ոչ ոք իրավունք չունի մեղադրելու կնոջը, որն ուզում է կյանք պարգևել։ Արդյունքում հրաշք տեղի ունեցավ, և 101-ամյա կինն առողջ փոքրիկ ունեցավ, որը մեծ և սիրող ընտանիքում է ապրելու։ Մեր հերոսուհու ամուսինը մահացել է 1998 թվականին, այդ պատճառով էլ նա համացանցում դոնոր էր գտել, որը 26–ամյա կաթոլիկ էր։ Նրա կրոնական հայացքները շատ կարևոր էին ապագա մոր համար։
Նախքան Անատոլիան պատմության մեջ ամենատարեց մայրը Մալեհվալե Ռամոկհոպան էր ՀԱՀ–ից։ Նա երկվորյակների մայր էր դարձել 92 տարեկանում։