Բայց նախագահն էս ինչ օրը գցեց Իշխանին այսօրվա խորհրդակցության ժամանակ: Խիղճս տանջեց նույնիսկ: Չնայած իզուր եմ խղճում: Թող մտածեր իրեն անգործության մատնելուց առաջ: Կարծում եմ` շատ ավելի վատ է, երբ իշխանության մասնիկների վատ աշխատանքի մասին համատարած լռում են: Իսկ նման դիմակազերծումներն ու համընդհանուր կշտանբանքը ոչ միայն այսօրվա թիրախին կստիպեն շարժվել տեղից, այլև մյուսների համար լավ հիշեցում կլինեն, որ վատ աշխատանքը պատժվում է: Ու պատժվում է խիստ:
Հա, ի դեպ, էսօր ասում էին` Կիևյան կամրջից մեկն ուզեցել էր քցվի, չեն թողել, փրկել են: Հո Իշխանը չէ՞ր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/desicdenicblog/posts/200871340068897
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել