Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունում առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Քրիստոֆեր Սմիթին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Տոնոյանը շնորհավորել է պարոն Սմիթին և գնդապետ Մաքսվելին Հայաստանում առաքելությունները ստանձնելու կապակցությամբ և մաղթել է նորանոր ձեռքբերումներ Հայաստանում մասնագիտական գործունեության ընթացքում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել