Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս մայրաքաղաքային տարածաշրջանի իշխանությունները պլանավորում են սկսել օդի որակի ստուգումը տեղի բնակիչների բնակարաններում՝ հանուն դրա մաքրության պայքարի ընդգրկուն արշավի շրջանակներում: Սեպտեմբերի 9-ին այդ մասին հայտարարել է տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը՝ France 2 հեռուստաալիքի եթերում։

Օդի աղտոտվածություն կա նաև բնակարաններում: Խոսքը վերաբերում է աերոզոլներին, կենցաղային քիմիայի արտադրանքին: Անհրաժեշտ է չափել այդ աղտոտվածությունը և օդի, որը մենք շնչում ենք, աղտոտվածության ամբողջ մեղքը չդնել գյուղատնտեսությամբ զբաղվողների վրա»,- ընդգծել է նա:

Պեկրեսը հավելել է, որ շենքերում գիտական հետազոտությունները կկատարեն Airparif պետական ասոցիացիայի մասնագետները: Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ ստուգումները կսկվեն արդեն այս տարի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել