39-ամյա բրիտանուհի Ալեքսիս Բրեթը մայր է դարձել 11-րդ անգամ: Կինը վերջապես դուստր է ունեցել:

Միացյալ Թագավորությունում նա առաջինն է, ով տասն անգամ անընդմեջ տղա է ծննդաբերել: Բրեթի ավագ որդին այժմ 17 տարեկան է, իսկ ամենափոքրը՝ երկու տարեկան:

«Ես սպասում էի, որ կլսեմ, որ մենք կրկին տղա ենք ունեցել: Բայց երբ իմացա, որ երեխան աղջիկ է, պետք էր տեսնել իմ դեմքի արտահայտությունը,- բազմազավակ մոր խոսքերը մեջբերել է Mirror-ը: Կնոջ խոսքերով՝ նա չէր հավատում, որ երբևէ կարող է դուստր ունենալ:

Բրեթը հայտարարել է, որ այժմ նրանց ընտանիքում հաստատ երեխաները բավականաչափ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել