Pastinfo.am-ը գրում է․

Ճապոնիայում չեղարկվել է ավելի քան 100 չվերթ՝ կապված «Ֆաքսայ» հզոր թայֆունի մոտենալու հետ, երկաթուղու ղեկավարները նախատեսում են նաև չեղարկել 50 արագընթաց գնացք, հայտնում են լրատվամիջոցները՝ հղում անելով օդերևութաբաններին:

Ըստ օդերևութաբանական գործակալության կայքում տեղադրված հաղորդագրության, քամին և անձրևը կարող են հանկարծակի ուժեղանալ՝ ծովում ուժեղ փոթորիկ առաջացնելով, վտանգ կա, որ քամու պորթկումները մայրաքաղաքում և մի շարք այլ շրջաններում կարող է հասնել ռեկորդային արագությունների:

Ըստ կանխատեսումների՝ քամու արագությունը կարող է հասնել վայրկյանում 40 մետր, հորդառատ անձրևները առաջիկա 24 ժամվա ընթացքում կբերեն մինչև 300 մմ տեղումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել