Սեպտեմբերի 7-ին, ժամը 08:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղորղանյան փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ՝ Հրաչ Ս.-ն (ծնված 1965 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:08-ին, մարվել՝ 09:52-ին: Այրվել է ավտոտնակում կայանած «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը, շարժիչի հատվածի պլաստմասե դետալները՝ մասամբ, ավտոտնակում էլ.լարեր (մոտ 50 գ/մ) և 3 անվադող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել