Կանայք ավելի են տառապում սմարթֆոնների օգտագործումից քան տղամարդիկ։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով գիտնականների հետազոտություններին։
Ինչպես նշվում է, սմարթֆոններ օգտագործելիս կանայք վզի շրջանում ավելի ուժեղ ցավեր են ունենում, քան տղամարդիկ։
Պարզվում է՝ պատճառն այն է, թե ինչ դիրք է ընդունում վիզը հեռախոսին նայելիս։
Հետազոտության համաձայն՝ տղամարդկանց վիզն ավելի երկար է և, համապատասխանաբար, նրանք այն հենց գլխի մոտից են ճկում, այն դեպքում, երբ կանայք դա ավելի կրծքին մոտ հատվածից են անում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել