Pastinfo.am-ը գրում է․

Ռուսաստանից մասնավոր զորամասերը, որոնք ասոցացվում են Սանկտ Պետերբուրգի գործարար Եվգենի Պրիգոժինի հետ, ծրագրում են օգնել սիրիական բանակին Իդլիբ քաղաքում: Այս մասին հայտնում է Bloomberg- ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրները:

Ծրագիրը նախատեսում է, որ 50 հոգուց բաղկացած խմբերը,յուրաքանչյուրը՝ ռուսական ավիացիայի աջակցությամբ, մասնակցեն փողոցային մարտերին, որոնք անհրաժեշտ են Ալ-Քաիդայի (արգելված է Ռուսաստանում)  հետ կապված հազարավոր զինյալների մաքրելու համար խիտ բնակեցված քաղաքից: Գործակալության տվյալներով՝ ՄՌԸ- ի (մասնավոր ռազմական ընկերություն) հարյուրավոր մարտիկներ պատրաստվում են մասնակցել մարտերին: Նրանք ստիպված նաև կլինեն հումանիտար միջանցքներ ապահովել տեղի բնակչության համար:

Նշվում է, որ եթե գործողությունը, որը նախատեսվում է իրագործել մի քանի ամիս, հաջողությամբ ավարտվի՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը զգալիորեն կուժեղացնի իր դիրքերը և կկարողանա վերջ տալ իր հրաժարականի մասին խոսակցություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել