ՆԱՍԱ-ն ֆիքսել է Մարսի վրա տեղի ունեցող ձնահոսքի տպավորիչ պատկերը, ինչը պայմանավորված է ամայի մոլորակում գարնան մեկնարկով:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, փորձագետները նշանակալի իրադարձությունը նկատել են, երբ փոշու ամպը ցած էր գլորվում լեռնալանջով, ինչն, ըստ մասնագետների, տեղի է ունեցել հյուսիսային բևեռում սառույցի անկման պատճառով:

Տպավորիչ լուսանկարները, որոնք պատկերել է ՆԱՍԱ-ի Mars Reconnaissance Orbiter բազմաֆունկցիոնալ միջմոլորակային կայանը, ցույց են տալիս փոշու հոսքը կարմիր մոլորակի մակերևույթով:

Բնության զարմանահրաշ երևույթը, մասնագետների կարծիքով, տեղի է ունեցել մայիսին, երբ մոլորակի հյուսիսային բևեռում հսկայական սառցակտորը պոկվել և ցած է ընկել 500 մետր բարձրությունից:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել