Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սկյուռիկները և մյուս փոքր կաթնասունները լսում են թռչունների ծլվլոցը՝ որպես վտանգի ազդանշանների ցուցիչ։ Ուսումնասիրությունը հրապարակված է Plos One ամսագրում:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ սկյուռիկները «լսում են թռչունների ծլվլոցը՝ մի քանի առանձնյակներից հնչող կոնտակտային ձայներ, երբ նրանց վտանգ չի սպառնում։

Թռչունների կողմից այս հնչյունների դադարեցումը ազդարարում է սպասվելիքի մասին: Այսպիսով՝ սկյուռները զգոնության շատ ավելի ցածր մակարդակ են ցույց տվել, երբ նրանց համար հնչեցրել են բազեի ձայներ թռչունների ծլվլոցի հետ միաժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել