Nokia ապրանքանիշի իրավունքների սեփականատեր HMD Global-ը թողարկել է 2720 Flip ծալովի սմարթֆոնի նորացված տարբերակը: Ներկայացումը տեղի է ունեցել IFA գիտաժողովի շրջանակներում՝ հայտնում է Lenta.ru-ի թղթակիցը:

Հեռախոսն ունի 2,8 դյույմանոց էկրան և գործում է KaiOS գործառնական համակարգով: Սարքը բեռնված է որոնման, քարտեզների, Google-ի ձայնային օգնականի, YouTube-ի, Facebook-ի և WhatsApp-ի գործառույթներով: Հեռախոսի արտաքին մասում տեղադրված է նաև 1,3 դյույմանոց էկրան, որի վրա կարելի է ցուցադրվել զանգողի անունը և այլ տեղեկություններ:

Արտադրողը պնդում է, որ մեկ լիցքավորմամբ նոր Nokia 2720 Flip- ը կաշխատի 27 օր: Այն ունի երկու SIM քարտի հնարավորություն և 4G:

Nokia 2720 Flip-ի վաճառքը կմեկնարկի 2019 թվականի սեպտեմբերին: Արժեքը կլինի 90 եվրո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել