Փաստորեն․ ՔՊ նիստը բուռն է անցել...
ՔՊ նիստից հետո «նախարարին» ասել են, որ մի կերպ վերականգնի իր «բարի անունը» ու «լավ համբավը», այլապես նրան կփոխեն: Ու ի՞նչ արեց «նախարարը»... Նիստից անմիջապես հետո սկսեց ահաբեկել մարզային բուժկենտրոնների ղեկավարներին` պարտադրելով, որ գովեն իրեն և իր վարած քաղաքականությունը, նույն դիմումով զանգեց իր դրածոներին, իսկ ում «ատամը չէր բռնում», ԽՆԴՐԵՑ, որ փոխանցած հսկայական պետպատվերների դիմաց գովաբանեն իրեն...
Գովաբանեցին`
«Արաբկիր» ԲԿ (չմոռանանք վերջերս 12 մլրդ դրամից ունեցացած բաժինը 0-18 տարեկանների բուժում կազմակերպելու համար),
«Աստղիկ» ԲԿ (2,7 մլրդ դրամ պետպատվեր),
«Էրեբունի» ԲԿ (ուղղաթիռի մենաշնորհ, ինսուլտների գրեթե մենաշնորհ, հսկայական պետպատվեր)։
Չեմ անդրադառնում դրածոներին (նախարարի շրջապատ) և մարզային բուժկենտրոնների տնօրեններին, ում «գովքն» այնքան արհեստական էր, որ նույնիսկ ժպիտ առաջացրեց... Դա պարզ էր, քանի որ նրանք գտնվում են «նախարարի» լծակների տակ:
Չեմ քննադատում և ըմբռնումով եմ մոտենում մասնավոր բուժկենտրոնների տնօրեններին, քանի որ «ничего личного, просто бизнесс» գաղափարը միշտ արդիական է:
Հարգում եմ բոլորին՝ բացի #թռնողներից։