Շուրջ 85 000 երեխա Եմենում վերջին 3 տարում մահացել է սովից դաժան պատերազմի ընթացքում: Այս մասին հայտնում է BBC-ն: Օգտագործելով ՄԱԿ-ի տվյալները՝ «Փրկեք երեխաներին» կազմակերպությունը գնահատել է այնտեղ 1-5 տարեկան երեխաների սովի մակարդակը: Ըստ հումանիտար գործակալության տվյալների՝ 2015 թ. ապրիլից մինչև 2018 թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվախում սովից մահացել է 84 701 երեխա:

Տամեր Կիրոլոսը՝ Եմենում «Փրկեք երեխաներին» կազմակերպության տնօրենը, հայտնել է.

«Մենք սարսափած ենք այն բանից, որ շուրջ 85 000 երեխա Եմենում, հնարավոր է, պատերազմի սկզբից մահացել է սովի պատճառով: Նրանք շատ են տառապել, քանի որ կենսական նշանակություն ունեցող օրգանների աշխատանքը դանդաղել է և դադարել: Ծնողները սեփական երեխաների մահվան ականատեսն են լինում և ոչինչ չեն կարողանում անել»:

2015 թ․ մարտին Եմենում Սաուդյան Արաբիայի ներխուժումից հետո սննդամթերքի կոմերցիոն ներմուծումը կենսական նշանակություն ունեցող Հոեյդ նավահանգստով կրճատվեց ամսական ավելի քան 55,000 տոննայով։ Սա քանակ է, որը թույլ կտար բավարարել 4,4 միլիոն մարդու պահանջներ, այդ թվում՝ 2,2 միլիոն երեխայի։

Ըստ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի տվյալների՝ այսօր մինչև 14 միլիոն եմենցիներ քաղցի ռիսկային գոտում են, քանի դեռ շարունակվում են Հոդեյնի մարտերը։

Մասնագետ Զիտա Վայզե Պրինզոն նշում է.

«Եմենում հակասությունները բերել են սննդի դեֆիցիտի երկրում։ Սնունդը շատ մարդկանց չի բավարարում. նրանք որոշ սննդամթերքների հասանելիություն անգամ չունեն։ Միաժամանակ համաճարակներ են պարբերաբար տարածվում՝ խոլերա, մալարիա, կարմրուկ, թոքաբորբ»։

Եմենի հետազոտական կենտրոնի գլխավոր խորհրդատու Պիտեր Սոլսբերին կասկածում է, որ հակասության կողմերը պատրաստ են կոմպրոմիսների, որոնք անհրաժեշտ են պատերազմը դադարեցնելու համար։ «Ցավոք, ես վստահ եմ, որ այսպես շարունակվելու է առնվազն ամիսներ, եթե ոչ տարիներ»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վստահեցնում է, որ շուրջ 10,000 մարդ, մեծ մասամբ՝ քաղաքացիական դեմքեր, սպանվել են Եմենում 2015 թվականից առ այսօր, իսկ ըստ իրավապահպան մարմինների՝ զոհերի թիվը կարող է 5 անգամ ավելի բարձր լինել։

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն հայտնել են, որ պետություններից յուրաքանչյուրը $250 կտրամադրի Եմենում տուժածներին։ Վերջերս Եմենում զոհվել էր մի աղջիկ, որը դարձել էր այս երկրում քայքայիչ սովի խորհրդանիշը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել