168.am-ը գրում է․

74 տարեկան հասակում վախճանվել է գերմանացի ֆեշն-լուսանկարիչ Պետեր Լինդբերգը: Այդ մասին հաղորդվում է Instagram-ի նրա էջում: Մահվան պատճառը չի նշվում:

Լինդբերգին լայն ճանաչում բերեց նրա աշխատանքը նորաձեւության աշխարհում: Նա հանդեսների ու բրենդների գովազդային արշավների համար լուսանկարել է բազմաթիվ սուպերմոդելների, որոնց թվում են՝ Նաոմի Քեմփբելը, Քրիստի Թառլինգթոնը, Լինդա Եվանգելիստը, Սինդի Քրոուֆորդը, Քեյթ Մոսը, Սթեֆանի Սեյմուրը, Նատալյա Վոդյանովան եւ ուրիշներ:

Լուսանկարիչը նաեւ մասնակցել է մոդելագործներ Կառլ Լագերֆելդի եւ Ջորջո Արմանիի հետ իրականացված համատեղ նախագծերի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել