Միչիգանը դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որն արգելել է անուշահոտ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը, հայտնում է The Washington Post-ը։

Միչիգանի նահանգապետ Գրեթհեն Ուիթմերի խոսքով՝ այս միջոցը անհրաժեշտ է երիտասարդ սերնդին գոլորշու վնասակար հետևանքներից պաշտպանելու համար։

Արգելքը տարածվում է վեյփ արտադրանքների վրա, որոնք օգտագործում են քաղցր և մրգային բույրեր, ինչպես նաև անանուխ և մենթոլ: Այն չի տարածվում ծխախոտի համով էլեկտրոնային ծխախոտի վրա:

Արգելվում է նաև օգտագործել «մաքուր», «անվտանգ» և «առողջ» բառեր գոլորշիանման արտադրանքի նկարագրության մեջ, քանի որ դրանք կարող են մոլորեցնող լինել:

Արգելքը վերաբերում է ինչպես մանրածախ, այնպես էլ առցանց վաճառքին, այն ուժի մեջ կլինի վեց ամսից և կարող է երկարաձգվել ևս վեց ամսով։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել