Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում շարունակվում են հրաժարականները, կուսակցությունից հեռացող քաղաքական գործիչների թիվը գնալով ավելանում է։ Այս մասին հայտնում է Deutsche Welle լրատվամիջոցը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցությունը լքած գործիչներին, ինչպես նաև Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին և նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանին «դավաճան» է անվանել:

Ըստ տեղեկատվության՝ Էրդողանը ԱԶԿ-ի հետ նույնացվող և առանցքային համարվող գործիչների՝ կուսակցությունից հեռանալը կանխելու համար, նրանց նշանակել է Թուրքիայի նախագահի բարձրագույն խորհրդակցական խորհրդի անդամներ: Այդ գործիչներից են Բյուլենտ Արընչը, Ջեմիլ Չիչեքը, Մեհմեթ Ալի Շահինը և ուրիշներ:

Ըստ թուրքական մամուլում տարածված տեղեկությունների՝ Ահմեթ Դավութօղլուն մասնակցում է նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի և Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից ստեղծվող նոր կուսակցության աշխատանքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել