Երբ միանշանակ որոշում կայացվեց վաճառել արտգործնախարարության շենքն, ու այդ գերատեսչության ղեկավարները ձայն անգամ չհանեցին, հասկացա, որ իրենք էլ են հասկացել, որ այդ կառույցը Հայաստանի համար դարձել է գրեթե ոչինչ չանող, միայն բյուջեից ահռելի միջոցներ կլանող մի կազմակերպություն, որը տարիներ շարունակ զբաղված է պարզունակ հռետորաբանությամբ, վատ թատերական «ներկայացումներ» կազմակերպելով, շավարշքոչարյանական «իմաստուն» մեկնաբանություններով... Մինչդեռ այսօր Ադրբեջանն արդեն առաջ է մղել ծավալապաշտական նկրտումները, արդեն հայացք է ձգել ողջ Հայաստանի տարածքին՝ Երևանը հռչակելով «պատմական Ադրբեջանի» մի մասը... Ուրեմն, այս երկիրը, օգտվելով մեր դիվանագիտական անճարակությունից, հրապարակայնորեն առաջ է մղում Հայաստանը տիրելու գաղափարաբանությունը՝ առայժմ իր հայտարարություններով վտանգ սպառնալով մեզ համար: Մեր արտգործնախարարությունը լռում է, տարբեր երկրներում տեղակայված մեր դեսպանատները լռում են՝ հիմնականում զբաղվելով բիզնես ծրագրերով և բիզնես շահերով... Ո՞վ է վերջապես նիրհից արթնացնելու մեր դիվանագիտությունը, ո՞վ է վերջապես հասկացնելու մեր դիվանագետներին, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներին, որ արտասահմանյան շքեղ վոյաժներից զատ՝ կա պետության և ազգի շահը, որ հարկավոր է լայնամասշտաբ գործունեություն ծավալել՝ միջազգային կառույցներում քողազերծելու Ադրբեջանի անթաքույց նկրտումները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել